Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Մարտիրոս Բադալյանի հինգ հրաշքը՝ «սրտի դավթարում»

Մարտիրոս Բադալյանի հինգ հրաշքը՝ «սրտի դավթարում»
26.10.2017 | 14:30

Հայաստանի վաստակավոր նկարիչ, Հայաստանի նկարիչների միության «Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչներ» բաժնի նախագահ, Խամաճիկների պետական թատրոնի գլխավոր նկարիչ ՄԱՐՏԻՐՈՍ ԲԱԴԱԼՅԱՆԸ մեր բարդ օրերում հարուստ է կրկնակի՝ իր թոռներով և իր ստեղծագործական աշխարհով:

Զրուցում ենք թատրոնի մասին: Ըստ նրա, իր նկարչությունը, մասնավորապես կոլաժները, թատերական միջավայրի խորհրդավոր կնիքն են կրում: «Թատրոնը վերցնում է նկարչից, թատրոնը վերադարձնում է նկարչին». սա է Մարտիրոս Բադալյանի հավատո հանգանակը: Կերպարվեստի և թատրոնի միջակայքում նա ունի մեկ այլ երջանկություն՝ թոռները. Միլենա Բադալյանն արդեն ութ տարեկան է, և երկու տարին նոր բոլորած եռյակը՝ Էլինան, Մարտինը և Նարեկը՝ լույս աշխարհ եկած այս հերթականությամբ: Էլինա անունը փեսայի՝ Արթուր Բադալյանի նախընտրությունն է, Մարտին իր պատվին է դրվել, իսկ Նարեկը՝ դստեր, երիտասարդ վաստակաշատ մայր Անի Բադալյանի ցանկությամբ է դրված, մինչև եռյակի ծնունդը Անին երկար ժամանակ «Նարեկ» էր կարդում:

«Երջանիկ էի, երբ ծնվեց առաջնեկ թոռս՝ Միլենան, և աշխարհով մեկ եղա, երբ եռյակի ավետիսը լսեցի»,- անկեղծանում է նկարիչը: «Եթե թատրոնն ու կերպարվեստը ստեղծագործողից և՛ վերցնում են, և՛ լիարժեք վերադարձնում, թոռներս միայն տալիս են, հույս են տալիս և ապրելու, արարելու տոկունություն: Կարծես ինձ համար է հայտնի խոսքը՝ եթե իմանայի, որ թոռն այսքան քաղցր բան է, միանգամից թոռ կունենայի: Ավանդույթի համաձայն, երբ ատամնահատիկ կազմակերպեցինք, եռյակից մեկը հանկարծ վերցրեց վրձինը: Նախախնամությու՞ն է, գուցե: Կարևորը, որ նրանք արժանավոր քաղաքացիներ լինեն երկրիս համար»:


Այսպես է ապրում նկարիչը, հասակ են առնում նրա թոռները՝ Հայաստանի Հանրապետության ապագա զինվորներն ու մայրերը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2999

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ